
Իսրայելի պնդմամբ՝ Իրանը կարող է մինչև 5 միավոր միջուկային զենք արտադրել
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իրանը կարող է արտադրել բավարար հարստացված ուրան, որն անհրաժեշտ է հինգ միավոր միջուկային զենք արտադրելու համար։ Այդ մասին նա հայտարարել է Հունաստան իր այցի ընթացքում։
Իսրայելցի պաշտոնյան զգուշացրել է Թեհրանին, որ հարստացումից միջուկային զենքի արտադրության անցման մակարդակը կարող է «այրել տարածաշրջանը»։ Նրա խոսքերը դարձել են միջազգային մտահոգության արտացոլումը՝ կապված Իրանի՝ միջուկային մակարդակի ուրանի հարստացմանը մոտենալու հետ, որն ուժեղացել է վերջին ամիսներին։
Իրանն ու Միացյալ Նահանգները նախկինի պես տարաձայնություններ ունեն այն հարցի շուրջ, թե ինչպես թույլ չտան Իրանին ստեղծել միջուկային զենք։ Իսրայելը կողմ է ռազմական ճանապարհով հարցի լուծմանը, իսկ ԱՄՆ-ում կարծում են, որ ճիշտ ուղին դիվանագիտությունն է։
Իսրայելն ու Հունաստանը սերտ կապեր ունեն պաշտպական ոլորտում։ Իսրայելն Աթենքին օգնել է կառուցել ռազմական օդաչուների վերապատրաստման նոր դպրոց, որը ՆԱՏՕ-ի անդամ այդ երկրում բացվել էր նախորդ տարի։
Լուսանկարում՝ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը/Yonatan Sindel/Flash90
Մեկնաբանել