HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի շրջափակված 4 համայնքներին սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ են ուղարկել

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ շրջափակված 4 համայնքներին կարողացել են ՌԴ խաղաղապահների միջոցով մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ ՀՀ հետ սահմանին (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում) Ադրբեջանի կողմից ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի չորս համայնքները (Հին շեն, Մեծ շեն, Եղցահող և Լիսագոր) հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին, և վերջին օրերին սուր հումանիտար ճգնաժամ էր առաջացել այնտեղ՝ առանց առաջին անհրաժեշտության պարագաների որևէ պաշարի:

Այսօր վերջապես կարողացել ենք ԱՀ կառավարության կողմից ՌԴ խաղաղապահների միջոցով մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել նշյալ համայնքների բնակիչներին:

Ադրբեջանը շարունակում է Արցախի լիակատար շրջափակումը և՛ Արցախ-Հայաստան սահմանին տեղադրված ապօրինի անցակետի, և՛ Շուշիի մոտ ճանապարհի՝ արդեն բացահայտորեն ադրբեջանական պետության կողմից ապօրինի արգելափակման միջոցով: Իսկ Արցախի հումանիտար մատակարարումները կատարվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ խիստ սահմանափակ ծավալներով: Լրացուցիչ ջանքեր ենք գործադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից փոխադրումների վերականգնման ուղղությամբ»,- գրել է նա։

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter