HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշես Շահբազյան. «Իգոր Մուրադյանի փչացած ձայնասկավառակը»

Հայաստանում մարդիկ կան, ովքեր ամեն ինչ գիտեն: Գիտեն թե Հայաստանում կատարվող ամեն ինչի եւ թե տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող ամեն մի բացահայտ ու գաղտնի  անցուդարձի մասին: Այդ մարդկանց թվին է պատկանում նաեւ, ոչ անհայտ, Իգոր Մուրադյանը: Եւ որովհետեւ ինքը ամեն ինչ գիտի, իսկ ուրիշները ոչինչ չգիտեն նա իր պարտքն է համարում ոչ միայն քամահրաբար գնահատել բոլորին, այլեւ որոշել, թե ով ինչ պետք է անի, որ չի անում:

Հատուկ գայթակղություն չունենալով սույն տեսաբանի մտքի գոհարները ներկայացնելու, կատարեմ մեկ փոքրիկ մեջբերում` վերն ասվածն ապացուցելու համար: 2011 թվականի սեպտեմբերի 8-ին, հանդես գալով լրագրողների առաջ Իգոր Մուրադյանն ասում է «Մեր էլիտան ընդհանրապես չի հասկանում, թե ինչպես է զարգանում աշխարհը, իսկ ամենակրթված մարդիկ, որոնք իրենց դասում են ինտելիգենցիային, իրենք էլ դժվարությամբ են հասկացել աշխարհի հիմնական կենտրոնների շահերը»: 

Ինչպես տեսաք մարդուն դժվար է մեղադրել ինքնագոհ ամբարտավանության պակասի մեջ: Եւ ի դեպ սա միակ օրինակը չէ: 

Իգոր Մուրադյանի մշտական  թիրախներից մեկն էլ  Դաշնակցություն կուսակցությունն է: Խիստ մտահոգ լինելով այս կուսակցության ճակատագրով ու անելիքների հարցով  մեծ տեսաբանը  թե «բացահայտում է» կուսակցության ներքին «արատները» եւ թե շանտաժի դիմելով,  փորձում է պարտադրել, որ Դաշնակցությունն անի այն ինչ իր կարծիքով  կուսակցությունը պետք է անի: Մեղմ ասած շատ միամիտ ցանկություն չէ՞ որեւէ կազմակերպության վարկաբեկելով պարտադրել, որ նա  շարժվի քո ուզածով: Ընդ որում պարոն Մուրադյանի գաղափարա-քարոզչական թիրախները նույնքան հին են, որքան բոլոր այն հակադաշնակցականներինը, ովքեր վաղուց հայտնվել են պատմության աղբանոցում: 

Արդեն մոտ մեկուկես տասնամյակ Իգոր Մուրադյանը  հայտարարում է, թե Դաշնակցության ղեկավարությունը հեռացել է այս կուսակցության արժեհամակարգից եւ խիստ մտահոգ ու բորբոքված շարքերը  շատ շուտով հեղափոխություն են անելու կուսակցության ներսում: Անցնող տարիներին, Իգոր Մուրադյանի բանդագուշանքներից ոչ մեկը չիրականացավ, ինչը կարելի է համարել իր «ճշմարտությունները» հերքող  լավագույն փաստարկ, բայց փոխարեն  սսկվելու Իգորը  շարունակում է նույն եռանդով պտտեցնել փչացած ձայնասկավառակը: Իգոր Մուրադյանն, օրինակ ամեն անգամ որոշում է, թե Ղարաբաղում նախագահի որ  թեկնածուին պետք է սատարի Դաշնակցությունը եւ երբ կուսակցությունը նրա որոշումով չի շարժվում նա մի տեւական ժամանակ զլում է իր նվագարկիչը:

Ահավասիկ այժմ էլ նրան հունից հանել է այն, որ Արցախի ՀՅԴ կառույցը հայտարարել է գալիք ընտրություններում, գործող նախագահ Բակո Սահակյանին  պաշտպանելու մասին: Հավանաբար ցանկանալով շարքերին մղել կուսակցական ղեկավարության եւ կայացված  որոշման դեմ, նա հայտարարում է, թե  այս որոշմանը շարքերը խիստ դեմ են: Արցախի ՀՅԴ կազմակերպության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը  հարցազրույցով հավելյալ բացատրություն էր տվել, թե ինչու են որոշել պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը:

ԼՂՀ հարցի վերաբերյալ Բակո Սահակյանի արտահայտած դիրքորոշումները հիմնականում արտահայտում են այս հարցում Դաշնակցության սպասելիքները: Բակո Սահակյանը կողմ է նաեւ ազատագրված տարածքների  բնակեցման գաղափարին եւ ինչպես այս, նույնպես եւ այլ առիթներով Դաշնակցության հետ մասնակցել է տարբեր ձեւաչափի քննարկումների: Կարելի է ենթադրել որ, նախագահի վերընտրության դեպքում, համահայկական նշանակության այս խնդիրների շուրջ, թե մոտեցումները չեն փոխվի, եւ թե կշարունակվեն կուսակցություն-ԼՂՀ իշխանություն արդյունավետ փոխշփումները: Արդյո՞ք  սրանք  հիմնավոր  պատճառներ չեն, որպեսզի  կուսակցությունը որոշի սատարել մեկին: 

Ամբողջ աշխարհում դաշնակցական կառույցները տվյալ որոշումը, ընդունեցին ի գիտություն, իսկ Դաշնակցության հետ կապ  չունեցող  Ի. Մուրադյանը  խառնվեց իրար:

Իգոր Մուրադյանը, ՀՅԴ-ին սեւացնելու համար, հայտարարում է, թե այս կուսակցությունն այլեւս գոյություն  չունի: Եթե գոյություն չունի, ապա  ավելի ճիշտ չէր լինի, եթե  մեծ տեսաբանը հուզվեր իր մասշտաբներին համապատասխան, գլոբալ հարցերի առիթով: Իգոր Մուրադյանն ասում է, թե  Դաշնակցությունը ընտրություններում հինգ տոկոս էլ չի հավաքել: Հետաքրքրական է, որ նա խոսք չի ասում երկրի վարկին  ու ապագային վնաս բերած խայտառակ ընտրությունների մասին, բայց հարկ է համարում ասելու բաներ, որոնք թերեւս հաճո կարող են լինել իշխանության քիմքին: Եվ նման պահվածքը, երեւի ոչ պատահականորեն, ոմանց առիթ է տալիս պարոն Մուրադյանի անունը դնել իշխանական դհոլների ցուցակում: 

Ինչպես բոլորն են վկա Դաշնակցությունը թե այս թե նմանատիպ ցեխարձակումներին հազվադեպ է արձագանքում: Պատճառն այն է, որ դրանց մեծ նշանակություն չի տրվում: Այս մասին լավ կլիներ հասկանար Իգոր Մուրադյանը եւ ոչ միայն նա: Հաճախ հայհոյանքը վնաս չի բերում հասցեատիրոջը, բայց վարկաբեկում ու նսեմացնում է հայհոյողին: Այս վերջին  դիտարկումը բարեկամաբար` գուցե եւ տեղ հասնի:  

Արտաշես Շահբազյան
16 Հունիս, 2012

Մեկնաբանություններ (2)

Արթուր
Ինչն է սխալ ասել որ: Ուրեմն լսի Արտուշիկ... Իգորը որ պայքարում էր, Դու դեռ կինո էիր նկարում, հետո Ազատամարտ ու Դրոշակ մրոտում դաշնակցական բյուրոյական քաջ նազարների մասին, մոռանալով դաշնակցական բյուրեղյա հասարակ տղերքի մասին: Լավ, ախր ոնց էս մոռացել Հայաստանի առաջին վարչապետ և կուսակցության հիմնադիր Հ. Քաչազնունուն, ով ավետեց զարհուրելի այն իրականությունը, որ Դաշնակցությունն այլև անելիք չունի........................: Ստամբուլն արյան ծով սարքելու փոխարեն ահա թե ինչ եղավ. «Մեր մտքերը պարուրված էին մշուշով: Մենք, մեր սեփական ցանկությունները փաթաթում էինք ուրիշի վզին, մենք մեծ նշանակություն էինք տալիս անպատասխանատու մարդկանց անիմաստ բառերին, ինքնահիպնոզի ազդեցության տակ մենք դադարեցինք հասկանալ իրականությունը և հանձնվեցինք երազանքներին:»: :
DRO
arturik-in chei mtacum kez karevorutyun dal payc xorheca garzes meg@ chline matnanshel ko hagatashnagcakan maxc@ estin enten tapes,ekorin gam kez arhasarag ov e tuyl dvel vor bade bad zarnvelov HSGAI (DASHNAGCUTYAN) masin garcik dak caynert gdrek u mi hat nayecek cez hayelun.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter