HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մենք փակել ենք նաև օդային սահմանը Փաշինյանի ինքնաթիռի համար. Չավուշօղլու

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանից VIP անձանց ինքնաթիռների՝ երրորդ երկրներ թռիչքների համար, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի։ Այդ մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, 24TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Ամեն օր թռիչքներ են իրականացվել Թուրքիայի օդային տարածքով։ Հիմա մենք փակել ենք։ Փակել ենք նաև VIP անձանց համար, թող մեզնից չնեղանան։ Փակել ենք նաև Փաշինյանի ինքնաթիռի համար։ Միայն հայկական խորհրդարանի խոսնակը ժամանեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական ասամբլեայի նիստին (ընթանում էր Անկարայում-խմբ.), մենք ընդունում էինք գագաթնաժողովը, այդ իսկ պատճառով անհնար էր դա փակել կազմակերպության անդամի համար»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ապրիլի վերջին Անկարան չեղարկել էր հայկական FlyOne Armenia ավիաընկերությանը տված թույլտվությունը՝ օգտագործելու թուրքական օդային տարածքը՝ Եվրոպա թռիչքների իրականացման համար։ 

Ավելի վաղ, Մևլյութ Չավուշօղլուն հաստատել էր, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար՝ չբացառելով նոր միջոցների կիրառման հնարավորությունը։ Թուրք նախարարը դա պայմանավորել էր Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի տեղադրմամբ, որոնց Չավուշօղլուն անվանել էր «ահաբեկիչներ, որոնք սպանել են Թուրքիայի քաղաքացիներին ու դիվանագետներին»։

Երևանի կենտրոնում հուշարձանը բացվել էր ապրիլի 25-ին։

Լուսանկարը՝ AP Photo/Burhan Ozbilici

Մեկնաբանություններ (1)

Mariam
As long as Pashinyan is in power Armenia continues to be humiliated.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter