HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան հաստատել է ռուսական «Кинжал» հիպերձայնային հրթիռի առաջին խոցումը

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության Patriot համակարգերը խոցել են ռուսական՝ «անխոցելի» համարվող «Кинжал» (հայերեն՝ Դաշույն) հրթիռը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշուկը։ 

«Շնորհավորում եմ ուկրաինացի ժողովրդին պատմական իրադարձության հետ կապված։ Այո՜, մենք խոցել ենք «նմանը չունեցող» «Кинжал»-ը։ Դա տեղի է ունեցել մայիսի 4-ին Կիևի մարզի երկնքում գիշերային հարձակման ժամանակ։ Х-47 հրթիռը Ռուսաստանի տարածքից արձակել էր МиГ-31К-ն»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Օլեշուկը։

Հրթիռը խոցել հաջողվել է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով։ Ավելի վաղ, Ուկրաինայի զինված ուժերը հերքել էին «Кинжал»-ի խոցման լուրը։ Օլեշուկը նշել է, որ զինվորականներին չի կարելի ժամանակից շուտ հրապարակել տեղեկատվություն, որը կարող է կիրառվել հակառակորդի կողմից։ 

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։ Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ այս հրթիռը «հնարավոր չէ որսալ կամ էլ խոցել»։

Կոլաժը՝ Defense Express-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter