HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չավուշօղլուն մտադիր է այցելել Մոսկվա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մայիսի 10-ին կմենկնի Մոսկվա՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ու Սիրիայի հարցով քառակողմ բանակցություններին մասնակցելու համար։

«Մենք Մոսկվայից ստացել ենք պաշտոնական հաստատում։ Մայիսի 10-ին մենք կմեկնենք Մոսկվա։ Առավոտյան ես հնարավորություն կունենամ բանակցություններ վարել Լավրովի հետ, իսկ դրանից հետո մենք կմասնակցենք նախարարական հանդիպմանը (Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ-Իրան-Սիրիա-Թուրքիա ձևաչափ-խմբ)»,- թուրքական 24TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Չավուշօղլուն։

Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում, երբ խորհրդակցություններ էին տեղի ունեցել Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն էր ձեռքբերվել եռակողմ համատեղ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ։

Այդ խորհրդակցություններից հետո պետք է կայանա ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը, իսկ օրակարգում պետք է լինի Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Բաշար Ասադի միջև բանակցությունների անցկացումը։ Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ այդ խորհրդակցություններին կմասնակցի նաև իրանական կողմը։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter