HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը Ռուսաստանի պատճառով կարող է սահմանափակել երրորդ երկրներ արտահանումը. վտանգի տակ է նաև Հայաստանը

Եվրոպական միությունը, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի շրջանակներում, ապագայում պետք է ունենա հնարավորություն սահմանափակելու երրորդ երկրներ ապրանքների արտահանումը։ Այդ մասին, Deutsche Welle-ի փոխանցմամբ, նշվում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջարկության մեջ, որը փոխանցվել է անդամ երկրներին։ 

Պարբերականի տվյալներով՝ սկզբում որպես զսպիչ գործող առաջարկվում է ստեղծել իրավական հնարավորություն՝ երրորդ երկրներ ԵՄ-ից արտահանման սահմանափակման համար։ Եթե դա բավարար չլինի, ապա հաջորդ փուլում որոշ ապրանքների արտահանումը կարող է արգելվել։ Առաջին հերթին, դա, հավանաբար, կվերաբերվի այն ապրանքներին, որոնք կարելի է կիրառել ինչպես քաղաքացիական, այնպես էլ՝ ռազմական նպատակներով, օրինակ, գիշերային տեսադիտարկման սարքերը։ Պարբերականը գրում է, որ Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցներն այնպիսի երկրների միջոցով, «ինչպիսիք են Ղազախստանը, Հայաստանը և ԱՄԷ-ն»։

Եվրոպական հանձնաժողովի առաջարկը մայիսի 10-ին կդիտարկվի Բրյուսելում՝ ԵՄ անդամ 27 երկրների մշտական ներկայացուցիչների կողմից։ Նպատակը կայանում է նրանում, որ մինչև մայիսի վերջ ընդունվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, սահմանափակող միջոցների հերթական խումբն ուղղված կլինի առաջին հերթին սահմանված պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի փորձերի դեմ, այդ թվում երրորդ երկրների օգնությամբ։ 

Լուսանկարը՝ solutions.kompass.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter