HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանրապետականները հավաքվում են

Այսօր երեկոյան ՀՀԿ վերնախավը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործադիր մարմնի նիստ է գումարելու: Նիստի ընթացքում հավանաբար կհստակեցվի նոր կառավարության կազմը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  կառավարության կազմում լուրջ փոփոխություն չի սպասվում, եւ գործող նախարարների մեծ մասը շարունակելու են պաշտոնավարել:

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարմանը, այստեղ էլ լուրջ փոփոխություն չի լինելու, բացի այն, որ այս պահին 2 մարզպետի պաշտոն` Գեղարքունիքում եւ Վայոց ձորում, թափուր է: ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մեջ չմտնելու հայտարարությունից հետո ԲՀԿ-ական երկու մարզպետներ` Սերգեյ Բագրատյանն ու Նվեր Պողոսյանը, հրաժարականի դիմում ներկայացրին: ՀՀԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երկու մարզպետներն էլ նշանակվելու են ՀՀԿ-ից:

Թե վերջնական ինչ որոշում կկայացնի ՀՀԿ-ն, պարզ կլինի երեկոյան:

Մեկնաբանություններ (1)

HARUT
MEK A JOXOVRDI MEC MAS@ DRSI HASHVIN A APRUM

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter