
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը Բաքվում չի հաջողվել պայմանավորվածության հասնել. ԱՀ պետնախարար
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը Բաքվում չի հաջողվել պայմանավորվածության հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ։
«Սիրելի հայրենակիցներ
Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա. Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:
Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:
Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա։
Մեկնաբանել