
Ֆլորիդայի նահանգապետը հունիսին կհայտարարի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ռոն Դեսանթիսը պլանավորում է հունիսին հայտարարել նախագահական հաջորդ ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին գրել է The Washington Post պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի փոխանցմամբ՝ առաջիկա ու հաջորդ շաբաթների ընթացքում Դեսանթիսի պլանավորում է հանդիպել տասնյակ հովանավորների հետ։ Դա նահանգապետին հնարավորություն կտա ամրապնդել անձնական հարաբերությունները նրանց հետ և ձևավորել հնարավոր նախընտրական շտաբ։
Ավելի վաղ, NBC հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Դեսանթիսը իր նախընտրական արշավի մեկնարկի մասին կարող է հայտարարել արդեն մայիսի 11-ին։
Համաձայն NBC հեռուստաընկերության վերջին հարցումների՝ եթե առաջնային ընտրությունները կայանային հիմա, Հանրապետական կուսակցության ընտրողների 31 %-ը կաջակցեր Դեսանթիսի թեկնածությանը։ Ընդ որում, ընտրողների 46 %-ը իր նախապատվությունը տվել է Դոնալդ Թրամփին՝ որպես կուսակցության միասնական թեկնածուի 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։
Լուսանկարը՝ Alicia Devine/Tallahassee Democrat via AP
Մեկնաբանել