
ՀՀ դրոշի տեղադրումը սահմանամերձ Արծնիում (լուսանկարներ)
Լոռու մարզի Արծնի գյուղում, որը սահմանամերձ է Վրաստանին, տեղադրվեց ՀՀ դրոշը՝ «Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման «Սահմանք քաջաց դրոշն յուրյանց» նախաձեռնության շրջանակում։
Մինչ Եռագույնի վեր բարձրացումը, այն օրհնվեց քահանայի կողմից, այնուհետև խոյացավ ՀՀ օրհներգի ներքո։
Ելույթ ունեցան հեղինակ-կատարող Վարուժան Գալթակյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։
Նախատեսվում է 9 մարզի սահմանամերձ համայնքներում տեսանելի բարձունքների վրա տեղադրել ՀՀ դրոշը։ Երկուսն արդեն տեղադրվել են Թուրքիային սահմանակից Անիպեմզա և Ադրբեջանին սահմանակից դարձած Արտանիշ բնակավայրերում։
ՀՀ դրոշը տեղադրվել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգից Ալեքս և Դորալիսիա Նահապետյանների հովանավորությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել