HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Փաշինյանն ու Ալիևը շաբաթվա վերջին կհանդիպեն Բրյուսելում. Financial Times

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջիկա կիրակի օրը՝ մայիսի 14-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, կհանդիպեն Բրյուսելում՝ անցկացնելու երկու երկրների առաջնորդների միջև բանակցությունների հերթական փուլը։ Այդ մասին գրում է The Financial Times-ը՝ հղում անելով նախապատրաստական ​​աշխատանքներին ծանոթ երեք պաշտոնյայի։

Պարբերականի աղբյուրներից մեկը նշել է, որ բրյուսելյան այս հանդիպումը «առաջընթացի կարևոր նշան կլինի»՝ հավելելով, որ Եվրամիության և Միացյալ Նահանգների ջանքերը միմյանց փոխլրացնող գործընթացներ են։

Financial Times-ի փոխանցմամբ՝ երեք առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կունենան Մոլդովայում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։ Այն կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի շրջանակներում։

Պարբերականը նշում է, որ Շառլ Միշելի ու Իլհամ Ալիևի խոսնակները հրաժարվել են հնարավոր հանդիպման մասին լուրը մեկնաբանելուց , իսկ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը անպատասխան է թողել այն։

Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպել էին այս տարվա փետրվարին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում, իսկ արդեն նախորդ շաբաթ արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քառօրյա բանակցություններ էին վարում ԱՄՆ Վիրջինիա նահանգում։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter