HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բիլիչի կարծիքով՝ իր թիմը ֆենոմենալ հաջողության է հասել

Իտալիա-Հորվաթիա խաղից հետո (1-1) իտալացիների գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին ասել է, թե ինքն ամենեւին էլ զայրացած չէ: Սակայն նա նշել է, որ ավելի համակրելի ֆուտբոլ ցուցադրող եւ հաճախակի պահեր ստեղծող թիմը պետք է ամեն ինչ վճռի նախապես: Բնականաբար, մարզիչը նկատի է ունեցել իր թիմին: Այդուհանդերձ, Պրանդելին 2 միավոր ունեցող իր թիմի համար խմբից դուրս գալու հնարավորություններ դեռ տեսնում է: 

«Երբ ունենում ես առավելություն եւ զգալիորեն ավելի շատ ես տիրում գնդակին, պիտի սպանես ինտրիգը, այլապես ցանկացած ճեղքում կամ անդրադարձ կարող է զրկել քեզ ամեն ինչից: Պետք է ավելի վճռական լինես ու արդյունավետ գործես մրցակցի դարպասի մոտ»,- շեշտել է իտալացին՝ նշելով, որ հորվաթները ֆիզիկապես հզոր թիմ ունեն, չնայած իր սաներն ավելի հետաքրքիր ֆուտբոլ էին խաղում: 

Իսկ հորվաթների մարզիչ Սլավեն Բիլիչն ասել է, որ առաջին կեսում մրցակիցն ավելի լավ տեսք ուներ, սակայն ընմիջմանն ինքը սաներին ասել է, որ պետք է խաղալ ավելի ագրեսիվ եւ շատ տիրել գնդակին: Բիլիչը շատ գոհ է, որ այժմ իր թիմն ունի 4 միավոր եւ իսպանացիների հետ գլխավորում է C խմբի աղյուսակը: Մասնագետը նաեւ լավատես է իսպանացիների հետ վերջին խաղի հարցում: Այս 4 միավորը եւ ոչ հեշտ խմբից դուրս գալու հնարավորությունը Բիլիչն իբրեւ ֆենոմենալ հաջողութուն է որակել:

Նա նշել է, որ իտալացիներն իրենցից թույլ են ֆիզիկապես, եւ դա նրանք գիտեն: Իրոք, Պրանդելին ասել է, որ թիմը խաղերի 60-րդ րոպեի հատվածում արդեն հոգնածություն է դրսեւորում: Միաժամանակ հորվաթ մարզիչը հավելել է, որ, ի տարբերություն իտալացիների ու գերմանացիների, իր հավաքականը հոգեբանորեն այնքան էլ ուժեղ չէ, ինչի վրա պետք է աշխատել:   

Լուս.՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter