Երևանի քաղաքապետարանը հյուրընկալություն է կազմակերպել երևանաբնակ վետերանների համար
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը հյուրընկալություն է կազմակերպել երեք տասնյակից ավելի երևանաբնակ վետերանների համար։
Ինչպես հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել են նրանց տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել՝ կերտած հաղթանակի ու մարտական ուղու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել