HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զորքերը հրթիռակոծել են Ուկրաինայի Խարկովի մարզի տարածքը

Ռուսական զինուժը մայիսի 8-ի երեկոյան հարվածներ է հասցրել Ուկրաինայի Խարկով քաղաքի ու Խարկովի մարզի ուղղությամբ։ Խարկովի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ գրանցվել է Ս-300 հրթիռների առնվազն վեց հարված: Հարվածների հետևանքով Խարկովի շրջանում կան փլուզումներ։ Տուժածների և փլուզումների մասշտաբների մասին տեղեկատվությունը ճշտվում է։

Լրատվամիջոցները հայտնում են նաև Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի և Սումիի մարզերի ուղղությամբ հարվածների մասին։

Դնեպրոպետրովսկի մարզային զինվորական վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ մարզում աշխատել է ՀՕՊ համակարգը։ Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը գրել է քաղաքում մի քանի պայթյունների մասին։

Սումիի մարզային վարչակազմը հայտնել է, որ օրվա ընթացքում ռուսական զորքերը 12 հարված են հասցրել մարզի ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, Սումիի մարզի տարածքում գրանցվել է 70 պայթյուն։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter