HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելական բանակը հայտնել է, որ մայիսի 9-ի գիշերը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի տարածքում գտնվող «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական խմբավորման օբյեկտներին։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Դրանք հաջորդել են Գազայի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռակոծությանը։

Պաղեստինյան կողմի տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ և նույնքան մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ «Սարայա ալ-Քուդս» խմբավորումը («Երուսաղեմի վաշտեր»), որը հանդիսանում է «Իսլամանական ջիհադի» զինված թևը, հայտնել է իր դաշտային երեք հրամանատարների, նրանց կանանց ու որդիների մահվան մասին։

Հերթական սրման պատճառը դարձել էր իսրայելական բանտում, մի քանի ամիս հացադուլից հետո, «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան ներկայացուցչի մահը։ Գազայում հայտարարել էին «վրեժխնդրության հարվածների մասին», որից հետո Իսրայելի տարածքը մի քանի օր շարունակ հրթիռակոծվում էր։

Իսրայելի հարավի բնակիչներին իշխանությունները խնդրում են մոտ լինել թաքստոցներին, մի քանի բնակավայրերում փակվել են դպրոցներն ու առանձին փողոցներով շարժը։

Լուսանկարը՝ Abed Rahim Khatib/Flash90

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter