HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լեհաստանը Ուկրաինային է փոխանցել МиГ-29 տեսակի 10 կործանիչ

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը հայտարարել է, որ Լեհաստանը Ուկրաինային է փոխանցել МиГ-29 տեսակի 10 կործանիչ։ Այդ մասին հայտնում է Defence24 պարբերականը։

Ավելի վաղ, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան խոստացել էր, որ Լեհաստանը Ուկրաինային կփոխանցի МиГ-29 տեսակի 14 կործանիչ։

Ապրիլի սկզբին Լեհաստանն Ուկրաինային արդեն իսկ փոխանցել էր МиГ-29 տեսակի մի քանի կործանիչ։ Մինչ այդ Անջեյ Դուդան նշել էր, որ երկիրը դեռևս ունի տասնյակ այդպիսի ինքնաթիռներ, որոնք Լեհաստանին են մնացել 1990-ական թվականների սկզբին արևելագերմանական բանակից։ «Սրանք դրանց շահագործման վերջին տարիներն են՝ համաձայն դրանց տեխնիկական հնարավորությունների»,- նշել էր Դուդան։

Ավելի վաղ, Սլովակիայի կառավարությունն էլ Ուկրաինային փոխանցել էր МиГ-29 տեսակի 13 կործանիչ։

Լուսանկարը՝ mil.in.ua-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter