
Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Հայրենականում և մեր հայրենիքի ազատության համար մղված պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին։
«Երկրի ղեկավարին ուղեկցում էին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները»,- նշվում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել