HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զորքերը օդային հարձակում են իրականացրել Կիևի վրա. Ուկրաինան հայտարարել է 15 թիրախի խոցման մասին

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը Կիևի երկնքում խոցել են 15 օդային թիրախ։ Այդ մասին հայտնել է Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի մամուլի ծառայությունը։

«Օդային թիրախները վնասներ չեն հասցրել տալ։ Նախնական տվյալներով, բեկորների անկման հետևանքով, զոհեր ու լուրջ փլուզումներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիևի իշխանությունների տվյալներով՝ ուկրաինական մայրաքաղաքը Կասպից ծովի ավազանից հարձակման է ենթարկվել ռուսական Ту-95МС չորս ռմբակոծիչների կողմից։ Սա մայիսի սկզբից ի վեր Կիևի ուղղությամբ հինգերորդ օդային հարձակումն է։

«Արձակված թևավոր հրթիռները, ամենայն հավանականությամբ՝ բոլորը Х-101 (Х-555) տիպի, չեն հասել իրենց թիրախներին»,- հայտարարել է վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ խոցված հրթիռի բեկորն ընկել է մայրաքաղաքի Գոլոսեևի շրջանի մասնավոր տներից մեկի բակ, որի հետևանքով հրդեհ է առաջացել։ «Այրվող բեկորը մարել են։ Տուժածներ ու վնասվածքներ չկան»,- գրել է նա։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնու խոսքով՝ ռուսական զորքերը գիշերը ծովային և օդային բազավորման թևավոր հրթիռներով հարձակվել են Ուկրաինայի վրա։ ՀՕՊ-ը ոչնչացրել է 25 թիրախից 23-ը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ի գիշերը ռուսական զորքերը, իրանական արտադրության Shahed-136/131 կամիկաձե դրոնով, հարձակվել էին Կիևի ու Օդեսայի մարզերի վրա։ Կիևի վրա հարձակված բոլոր 35 անօդաչուները խոցվել էին հակաօդային պաշտպանության միջոցների կողմից։ Հարձակումների հետևանքով տուժել էր Կիևի առնվազն 5 բնակիչ։

Լուսանկարը՝ Genya Savilov/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter