HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ չի սպասվում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Կոչ ենք անում մարդկանց պահպանել հանգստություն և ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին:

ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի խոսքերով` աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում նաև` Հայաստանի ՍՊԱԾ համակարգում, իրականցվում են հետազոտություններ` ուժեղ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումներ անելու ուղղությամբ, սակայն որպես բարդագույն գիտական խնդիր, այն դեռ լիարժեք լուծում չունի։

«Այսինքն` այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում ուժեղ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսում (վայրի, ժամանակի, ուժգնության և այլ տվյալների հստակ նշումով) չի արվում»,- հաղորդում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter