HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում զոհվել է գրեթե 9000 խաղաղ բնակիչ. ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով, Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր, զոհվել է գրեթե 9 հազար խաղաղ բնակիչ։ Նոր տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակը։ Վերջինիս փոխանցմամբ՝ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայում, ռուսական հարվածների հետևանքով, զոհվել է 8791 խաղաղ բնակիչ, ևս 14815-ն էլ վիրավորվել է։

Ընդորում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհերի թվում 3977-ը տղամարդիկ են, 2367-ը՝ կանայք և ևս 1928-ը՝ չափահասներ, որոնց սեռը ճշտել չի հաջողվել։ Բացի այդ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակը տվյալներ ունի 519 զոհված երեխայի վերաբերյալ։

Այդուհանդերձ, տուժած քաղաքացիական անձանց մեծամասնությունը վիրավորվել է խոցման լայն շառավղով զենքի կիրառման հետևանքով։ Դրա կիրառման հետևանքով զոհվել է 7297 մարդ, վիրավորվել՝ 14 022-ը։ Ականները և պայթյունավտանգ մյուս առարկաները 271 մարդու մահվան և 550-ի վիրավորման պատճառ են դարձել։ Այլ պատճառներից զոհվել է 1223 մարդ և վիրավորվել 243-ը։ 

ՄԱԿ-ի վիճակագրությունում խոսքը գնում է միայն մահվան ու վիրավորման հաստատված դեպքերի մասին։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակը կարծում է, որ տուժածների իրական ցուցանիշները կարող են էլ ավելի մեծ լինել, քանի որ ինտենսիվ մարտական գործողությունների որոշ շրջաններից տեղեկատվության ստացումն ուշանում է, իսկ բազմաթիվ տվյալներ դեռ անհրաժեշտ է ճշտել։ Խոսքը գնում է Մարիուպոլի, Լիսիչանսկի, Պոպասնայայի ու Սևերոդոնեցկի մասին, որտեղ առկա են տվյալներ խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերի մասին, նշված է հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ ARIS MESSINIS/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter