HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Twitter-ում կհայտնվի զանգահարելու հնարավորություն

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ առաջիկա ժամանակաշրջանում այդ հարթակում կավելացվի աուդիո և վիդեո զանգերի գործառույթը։ Այդ մասին նա գրառում է արել իր միկրոբլոգում։

«Շուտով կհայտնվի ձայնա և տեսաչաթ այս հարթակի յուրաքանչյուր օգտատիրոջ համար, և դուք աշխարհի ցանկացած կետից կկարողանաք շփվել մարդկանց հետ՝ չհայտնելով նրանց ձեր հեռախոսահամարը»,- գրել է ամերիկացի միլիարդատերը։

Մինչև վերջ պարզ չէ, թե արդյոք զանգերի հնարավորությունը կհայտնվի սոցիալական ցանցի հավելվածում, թե ամբողջ հարթակում։ Բացի այդ, հայտնի չէ նաև, թե երբ կգործարկվի այդ գործառույթը։

Իլոն Մասկը նաև հայտնել է, որ մայիսի 10-ին սոցիալական ցանցում կհայտնվի անձնական հաղորդագրությունների կոդավորման հնարավորությունը։

Լուսանկարը՝ REUTERS/Dado Ruvic/Illustration/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter