HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային .հայ դոմենը 7 տարեկան է

Հայատառ ազգային դոմենը՝ .հայ-ը 7 տարեկան է։ 2016-ի մայիսի 5-ին գործարկված դոմենն արդեն ունի 1000 գրանցում։ 

Ազգային դոմենն այս տարեդարձը նշում է աննախադեպ հաջողությամբ, քանի որ «Համընդհանուր ընդունում» համաշխարհային շարժմնան շրջանակում տիրույթը լայնորեն զարգացնելու իրական հնարավորություններ են ստեղծվել։

Մասնավորապես, .հայ դոմեն ունեցողները կարող են գրանցել եւ կիրառել լիովին հայտառ էլ-փոստի հասցե, ինչն աննախադեպ է։  

«Շորհիվ միջազգային ցանցերում եւ համակարգերում կատարված ծրագրային կարգավորումների, ինչպես նաեւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի տեխնիկական թիմի ջանքների, հնարավոր է դարձել լիովին հայատառ էլ-փոստի հասցե ունենալը։ Ընդ որում, .հայ դոմեն ունեցողները ոչ միայն կարող են նման էլ-փոստի հասցե գրանցել, այլեւ կիրառել դրանք Google-ի, Yahoo, Microsoft-ի եւ այլ հավելվածներում ու համակարգերում»,- ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։ 

«Համընդհանուր ընդունում» շարժումը սկսվել է արդեն մի քանի տարի՝ նպատակ ունենալով ընդլայնելու ազգային լեզուների կիրառելիությունը համացանցում եւ ինտերնետն ավելի հասանելի դարձնելու։ Այն նախաձեռնել եւ զարգացնում է Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան՝ ICANN-ը՝ Goole-ի, Apple-ի եւ ոլորտի այլ առաջատարների հետ։   

Հայաստանում շարժումն առաջ է մղում ICANN-ի անդամ, ազգային դոմենների կառավարիչ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն։ 

«Համընդհանուր ընդունում» շարժմանը միանալով՝ ԻՀ ՀԿ-ն ոչ միայն տեխնիկական խնդիրներ է լուծում, որպեսզի մեր հանրությունը հնարավորություն ունենա համացանցում հաղորդակցվել մայրենի լեզվով, այլեւ Հայաստանը եւ հայերենը ճանաչելի է դարձնում աշխարհի լեզուների շարքում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ընդգծեց Քրիստինա Հակոբյանը։ 

Այսպիսով, միջազգային համակարգերում հայերեն տառերի ճանաչման խնդիր արդեն իսկ չկա։ Բայց ճանաչման եւ ընդունման գործընթացը շարունակվում է, եւ համակարգերը դեռեւս չեն ճանաչում հայերեն .(կետը)։ Ուստի, մինչեւ այս խնդրի կարգավորումը, որոնման համակարգում պետք է դոմենը փնտրելիս առայժմ կետը լատինատառ դնել։ 

«Տեխնիկական կարգավորումների գործընթացը շարունակվում է եւ բավականին արագ տեմպերով։ Խնդիրն այն է, որ մեր հանրությունը պետք է հասկանա, թե ինչի՞ն է պետք հայատառ դոմենը։ Ամենակարեւորը՝ այն ազատում է տառադարձման խնդրից, օրինակ, եթե դուք ռադիոկայան ենք՝ «Ճշմարտություն» անունով եւ աշխատում եք տեղի լսարանի հետ, ինչպե՞ս մարդիկ պետք է գտնեն ձեր կայքի հասցեն լատինատառով։ ճշմարտություն.հայ դոմենով, անշուշտ, հեշհությամբ կգտնեն, իսկ լատինատառով ինչպե՞ս պետք է տառադարձեն…»,- մանրամասնեց ԻՀ ՀԿ տեխնիկական թիմի համակարգող Արամ Վերդյանը։  

«Ի՞նչ հնարավորություններ եւ խնդիրներ կարող են ունենալ .հայ-ում դոմեն ունեցողները» հարցին պատասխանելով ՝ Վերդյանն ընդգծեց, որ դոմենային այս տիույթը տեխնիկական առումով որեւէ կերպ չի զիջում լայնորեն տարածված լատինատառներին։  

«Ինտերնետ հանրություն» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter