HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 1,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինային 1,2 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այդ մասին նշվում է Պենտագոնի կայքէջում։

Նոր փաթեթում կներառվեն ՀՕՊ լրացուցիչ համակարգեր և սպառազինություն, 155-մմ տրամաչափով արկեր, արևմտյան արձակման կայանների, հրթիռների ու ՀՕՊ համակարգերի՝ Ուկրաինայի ԶՈւ ինտեգրման համար սարքավորումներ։

Բացի այդ, փաթեթը կներառի նաև անօդաչու ավիացիոն համակարգերի հակազդման համար սպառազինություն, կոմերցիոն արբանյակային լուսանկարների ծառայություններ, ինչպես նաև տեխնիկայի ուսուցման, տեխսպասարկման և ապահովման աշխատանքներ։

«Այս փաթեթն ընդգծում է, որ ԱՄՆ-ն անփոփոխ կերպով պատրաստ է բավարարել Ուկրաինայի ամենաանհետաձգելի կարիքները և մոտ ապագայում տրամադրել կրիտիկական կարևոր սպառազինություն, ներառյալ ՀՕՊ համակարգեր և սպառազինություն։ Բացի այդ, ԱՄՆ-ն օգնում է հզորացնել Ուկրաինայի զինված ուժերի ներուժը՝ իր տարածքի պաշտպանության և երկարաժամկետ հեռանկարում ռուսական ագրեսիայի զսպման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Ապրիլի կեսերին ԱՄՆ-ն հայտարարեց Ուկրաինային 325 միլիոն ԱՄն դոլար ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Փաթեթում ներառվել էին համազարկային կրակի HIMARS ռեակտիվ համակարգի համար սպառազինություն, 155-մմ և 105-մմ տրամաչափի հրետանային արկեր և այլն։ 

Մինչ այդ Պենտագոնը հայտարարել էր 2,6 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին, որը ներառում էր համազարկային կրակի Patriot և NASAMS համակարգերի սպառազինություն, հրետանային ու տանկային արկեր, մոտ 400 նռնականետ ու դրա մոտ 200 000 նռնակ։

Լուսանկարը՝ REUTERS/Valentyn Ogirenko

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter