HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բախմուտի մոտ զոհվել է AFP-ի լրագրողը

Ուկրաինայի արևելքում զոհվել է Agence France-Press (AFP) գործակալության օպերատոր Արման Սոլդենը։ Այդ մասին նշվում է գործակալության թվիթերյան միկրոբլոգում։ 

Սոլդենը զոհվել է Բախմուտի մոտ գտնվող Չասով Յար քաղաքի մոտ տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով։

Սոցիալական ցանցերում լրագրողի գրառումներից պարզ է դառնում, որ մայիսի սկզբին նա գտնվում էր Բախմուտի շրջանում։ Նա, մասնավորապես, պատմում էր քաղաքի ուղղությամբ ռուսական հարվածների, ինչպես նաև քաղաքում մնացած բնակիչների մասին։ 

Այն մասին, որ ռուսական զորքերը մայիսի 9-ին ռմբակոծել են Չասով Յարը, հայտնել էր քաղաքապետ Սերգեյ Չաուսը։ Նա նշել էր ռմբակոծության հետևանքով մեկ զոհի մասին։ 

«Суспильне»-ի տվյալներով՝ Արման Սոլդենը դարձել է 10-րդ լրագրողը, որը զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում։

Լուսանկարը՝ AFP-ի թվիթերյան միկրոբլոգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter