HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար

Մանհեթենի դաշնային դատարանի ատենակալները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել լրագրող և գրող Ջին Քերոլի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Այդ մասին հայտնում է CNN-ը։ 

Ինչպես նշել է հեռուստաընկերությունը, ատենակալները չեն համաձայնվել այն հանգամանքին, որ Թրամփը բռնաբարել է Քերոլին, սակայն որոշել են, որ նրա նկատմամբ նախկին նախագահն իրականացրել է «սեքսուալ գործողություններ»։

Թրամփը ստիպված կլինի լրագրողին 2 միլիոն դոլար վճարել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Եվս 3 միլիոն դոլար էլ Թրամփը կվճարի Քերոլի՝ զրպարտության մեղադրանքով հայցադիմումի համար։ 

«Ես բացարձակ չգիտեմ, թե ով է այդ կինը։ Այդ դատավճիռը ամոթալի է և բոլոր ժամանակների մեծագույն վհուկների որսի շարունակությունը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Քերոլն առաջին անգամ տեղի ունեցածի մասին պատմել էր 2019 թվականի ամռանը։ Գրքում նշվում է, որ նա Թրամփի հետ հանդիպել է 1996 թվականին Նյու Յորքի Bergdorf Goodman հանրախանութում։ Նրանց միջև ծավալվել է ընկերական զրույց, որից հետո Թրամփը նրան առաջարկել է ներքնաշոր փորձել, որը նա դիտարկում էր որպես նվեր մեկ այլ կնոջ համար։ Քերոլի խոսքով՝ Թրամփը նրա հետ միասին շարժվել է դեպի հանդերձասրահ, որտեղ բռնաբարել է իրեն։

ԱՄՆ նախկին նախագահը հերքում էր բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ գրողը զրպարտում է իրեն։ Դրանից հետո Քերոլը զրպարտության մասին հայցադիմում էր ներկայացրել դատարան։

Լուսանկարները՝ Kena Betancur/Agence France-Presse, via AFP/Pool/AFP Via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter