HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր՝ Ուկրաինա-Ֆրանսիա, Շվեդիա-Անգլիա

Այսօր «Եվրո-2012»-ի D խմբի երկրորդ փուլում կհանդիպեն Ուկրաինա-Ֆրանսիա, Շվեդիա-Անգլիա զույգերը: Ուկրաինացիները դեռ ոչ մի անգամ չեն հաղթել ֆրանսիացիներին: 6 խաղից նրանց միայն 3-ում է հաջողվել ոչ-ոքի խաղալ: Հիշատակելի է «Եվրո-2000»-ի ընտրական փուլը, երբ երկու անգամգրանվեց 0-0 (այդ նույն խմբում էր ընդգրկված նաեւ Հայաստանի ազգային հավաքականը, որը 0-2, 0-0 խաղաց ուկրաինացիների եւ 0-2, 2-3՝ ֆրանսիացիների հետ):

Խաղը տեղի կունենա Երեւանի ժամանակով 20:00-ին Դոնեցկի «Դոնբաս Արենա» մարզադաշտում: Բուքմեյքերները բարձր են գնահատում Լորան Բլանի սաների հաղթանակը: Գործակիցներն այսպիսին են. Ուկրաինա՝ 4,2, ոչ-ոքի՝ 3,2, Ֆրանսիա՝ 1,97 («Տոտո»), Ուկրաինա՝ 4,2, ոչ-ոքի՝ 3,3, Ֆրանսիա՝ 1,95 («Վիվառո»):

Շվեդիա-Անգլիա խաղն էլ տեղի կունենա 22:45-ին Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտում: Մրցակիցները 6-ական հաղթանակ ու պարտություն ունեն եւ եւս 9 ոչ-ոքի: Նախորդ «Եվրո»-ների եզրափակիչ փուլերում ավելի հաջողակ են եղել շվեդները, որոնք 2 հաղթանակ են տարել եւ 1 ոչ-ոքի խաղացել: Իսկ ընդհանուր առմամբ՝ վերջին երեք խաղերում մրցակիցները խաղաղությամբ են բաժանվել:     

Գրավառուները հավատում են Ռոյ Հոջսոնի թիմի հաղթանակին: Շվեդիա՝ 3,15, ոչ-ոքի՝ 3,2, Անգլիա՝ 2,4 («Տոտո»), Շվեդիա՝ 3,1, ոչ-ոքի՝ 3,15, Անգլիա՝ 2,4 («Վիվառո»): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter