
ժ. 07:50-ի դրությամբ Ադրբեջանի զինուժը շարունակում է հրետանային և ականանետային միջոցներից կրակել Սոթքի ուղղությամբ
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ժամը 07:50-ի դրությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»- ասված է ՊՆ հաղորդագրությունում։
Պաշտպանության նախարարությունն առավոտյան հայտնեց, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել