
Հայկական կողմը չի կիրառում իրանական ԱԹՍ-ներ. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը
Ժամը 08:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ, ինչպես նախորդիվ հայտնել ենք, իրանական անօդաչու թռչող սարքեր չկան:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունն առավոտյան հայտնեց, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր:
Մեկնաբանել