
Սոթքի ուղղությամբ լարվածությունը նվազել է. ՊՆ
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 10:10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունը նվազել է եւ պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՊՆ հաղորդմամբ, հայկական կողմն ունի 3 վիրավոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել