
Սոթքում լարվածությունը թուլացել է, բնակչությունն առօրյա գործերով է զբաղված․ Վարդենիս համայնքի խոսնակ
Սոթքում լարվածությունը թուլացել է, այս պահին բնակավայրում կրակոցների ձայներ չեն լսվում։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Էդգար Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր` առավոտյան 06։00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
«Բնակչությունը խուճապի մեջ չէ, առօրյա գործերով է զբաղված, աշխատանքային առօրյան շարունակվում է։ Ոչ մի արտառոց բան տեղ չի ունեցել, որ դպրոցում դասերը հետաձգվեն, աշխատանք չլինի»,- նշեց Պետրոսյանը։
Ըստ նրա՝ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։
Լուսանկարում՝ Սոթք բնակավայրը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել