
Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում, որի ուղղությամբ մայիսի 11-ի առավոտյան ադրբեջանական զինուժը կրակ էր բացել, այս պահի դրությամբ հրադադար է հաստատվել։
«13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել