HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիտալի Բալասանյանի բաց նամակը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին

Պարոն Սահակյան,

Դուք մինչև Ձեր պաշտոնավարման ժամկետի ավարտը հանդիսանում եք Սահմանադրության հետևողը, ինչպես նաև պաշտոնը ստանձնելիս երդվել եք անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Արդ, պետք չէ մոռանալ, որ Դուք ոչ միայն ԼՂՀ նախագահի թեկնածու եք, այլև` դեռևս գործող նախագահ: Տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր տեղի է ունենում ընտրությունները վարկաբեկող գործընթաց, ինչը պատիվ չի բերում մեր երկրին, որը խնդիր ունի վերականգնելու իր միջազգային հեղինակությունը: Քարոզարշավը դեռ չսկսած՝ Արցախի բոլոր շրջանների վարչակազմերի ղեկավարները, խախտելով օրենքը, սկսել են նախընտրական քարոզարշավը և անօրինական կազմակերպչական աշխատանքներ են տանում տեղերում: Այդ գործում ընդգրկված են նաև շրջանային տարբեր ծառայությունների ղեկավարներ: Վարչական ռեսուրսի անօրինական օգտագործումը վտանգ է ներկայացնում մեր հասարակության համար:

2005 թվականից ի վեր անցկացված ընտրություններում իշխանություններն ամենատարբեր ընտրախախտումների հարուստ փորձ են կուտակել, մասնավորապես, բացի վերոնշյալից, նկատի ունենք քաղաքականության մեջ իրավապահ և անվտանգության մարմինների անօրինական ներգրավումը, ընտրացուցակների ուռճացումը, քաղաքացիների վրա զանազան ճնշումները և այլն: Սա բերել է հասարակության մեջ լուրջ հիասթափությունների, ընտրական համակարգի նկատմամբ անվստահության և երկրի միջազգային վարկանիշի նվազման:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես և իմ թիմակիցները չենք հանդուրժելու նման զարգացումները և օրենքի սահմաններում կանխարգելիչ քայլեր ենք ձեռնարկելու:

Վիտալի Բալասանյան,
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու

15.06.2012

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter