HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանական կողմը հաստատել է բրյուսելյան առաջիկա բանակցություններում Ալիևի մասնակցությունը

Ադրբեջանական կողմը համաձայնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, որը կկայանա մայիսին Բրյուսելում, իսկ Քիշնևում հանդիպմանը մասնակցության վերջնական համաձայնություն դեռևս չկա։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ մայիսի 11-ին, APA գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

«Ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ մայիսին Բրյուսելում նախատեսված հանդիպմանը»,- ասել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նա հիշեցրել է, որ հանդիպումը նախատեսվում էր անցկացնել նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն այն չի կայացել հայկական կողմի՝ բրյուսելյան ձևաչափից հրաժարվելու պատճառով։

Անդրադառնալով Քիշնևի հանդիպմանը, որը պլանավորվում է անցկացնել հունիսի 1-ին, Հաջիզադեն ընդգծել է, որ այդ հանդիպման մանրամասների բացակայության պատճառով, «մասնակցության վերջնական համաձայնություն դեռևս չկա»։

Քիշնևի հանդիպմանը, որը նախատեսվում է Եվրոպական քաղաքական խորհրդի II գագաթնաժողովի շրջանակներում, բացի Նիկոլ Փաշինյանից և Իլհամ Ալիևից, կմասնակցեն նաև Ֆրասնիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Ադրբեջանական կողմն իր հերթին հայտարարել է Քիշնևում ոչ պաշտոնական հանդիպմանն իր մասնակցությունն այն պայմանով, որ այն չի փոխարինի և չի փոփոխի բրյուսելյան ձևաչափը»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter