HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծանր վիճակում գտնվող 9 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Մայիսի 11-ին ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, իսկ ևս 21-ը դեռևս սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը: Այս մասին հայտնում է Արցախի Առողջապահության նախարարությունը։ 

Այսօր ավելի վաղ, Արցախի Առողջապահության նախարարությունից «Հետքին» հայտնել էին, որ ապրիլի 29-ից դադարել է Արցախից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը Հայաստանի բուժհաստատություններ։ 

«Հաշվի առնելով, որ ապրիլի 29-ից ադրբեջանական կողմի հարուցած խոչընդոտների պատճառով դադարեցված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախի բուժառուների տեղափոխությունները Հայաստան, ինչի հետևանքով առ այսօր արդեն 30 բուժառու զրկվել էր տեղափոխման հնարավորությունից, արցախյան կողմը ստիպված է եղել դիմել ռուս խաղաղապահների աջակցությանը և հրատապ կարիք ունեցող հիվանդներին տեղափոխել հայաստանյան բուժհիմնարկներ՝ նրանց կյանքը փրկելու համար:

Իսկ մնացած 21 բուժառուները գտնվում են Արցախի բժիշկների հսկողության ներքո, որոնց կողմից ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները՝ նրանց առողջական վիճակի հետագա վատթարացումը կանխելու համար:

Խիստ կարևոր է, որ օր առաջ վերականգնվեն Կարմիր խաչի կողմից իրականացվող՝ հիվանդների և դեղորայքի հումանիտար փոխադրումները՝ առանց ադրբեջանցիների կողմից որևէ խոչընդոտի և հսկողական միջամտության: Դա անհրաժեշտ պայման է Արցախի առողջապահության համակարգի արդյունավետ գործունեության համար»,- ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Լուսանկարում՝ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter