HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հաղթանակի պարագայում Թրամփը խոստացել է համաներում հայտարարել Կապիտոլիում ներխուժած իր աջակիցների նկատմամբ

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահի պաշտոնին վերընտրվելու պարագայում «հակված է համաներում հայտարարելու» իր կողմնակիցների մեծամասնության նկատմամբ, որոնք անցնում են 2021 թվականի հունվարին Կապիտոլիում ներխուժելու գործով։

CNN հեռուստաընկերության Town Hall հեռուստածրագրում ելույթի ժամանակ Թրամփը ասել է, որ չի կարող «համաներել բոլորին», բայց, իր խոսքով, «դա կտարածվի նրանցից շատերի վրա»։

Նույն հարցազրույցի ժամանակ Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինա ռուսական ներխուժումը, հրաժարվել է ասել, թե կցանկանար արդյոք ինքը, որ Ուկրաինան հաղթեր պատերազմում։ «Ես չեմ մտածում հաղթանակի կամ պարտության մասին։ Ես մտածում եմ այն մասին, թե ինչպես ամեն ինչ հարթել»։

Երբ նրան հարցրել են, թե որ երկրի կողմից նա կցանկանար հաղթել, Թրամփը դարձյալ հրաժարվել է ընտրություն կատարել. «Ես ուզում եմ, որ բոլորը դադարեն մահանալ»։ Նա ասել է, որ պատրաստ է «24 ժամվա ընթացքում» ավարտել պատերազմը։

Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ, իր կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ սխալ արեց, երբ որոշեց ներխուժել Ուկրաինա։ «Նա խելացի տղա է»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ պատերազմ չէր լինի, եթե ինքը մնար ԱՄՆ նախագահի պաշտոնին։

Կապիտոլիում ներխուժումից հետո ԱՄՆ իշխանությունները, 2023 թվականի հունվարի դրությամբ, մեղադրանք են առաջադրել ավելի քան 1000 մարդու, որոնք մասնակցում էին հարձակմանը, գրում է Insider-ը։ Մեղադրյալների մոտ կեսը (առնվազն 476 մարդ) իրենց մեղավոր են ճանաչել։

Մայիսի դրությամբ՝ կայացվել է ավելի քան 600 մեղադրական դատավճիռ։ Ամենախիստ պատիժը ստացել է ամերիկացի Փիթեր Շվարցը, որին դատապարտել են 14 տարվա ազատազրկման՝ ոստիկանի վրա հարձակվելու համար։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովը, որը հետաքննում է Կապիտոլիումի գրոհը, 2022 թվականի դեկտեմբերին խորհուրդ էր տվել քրեական մեղադրանք առաջադրել Դոնալդ Թրամփին, այդ թվում՝ զինված ապստամբության մեղադրանքով։ Այդուհանդերձ, Դոնալդ Թրամփի նկատմամբ մեղադրանք մինչ օրս այս գործով չի առաջադրվել։

Լուսանկարը՝ Will Lanzoni/CNN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter