HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Մեզ մի փոքր ժամանակ է պետք». Վլադիմիր Զելենսկին՝ ուկրաինական հակահարձակման նախապատրաստության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հակահարձակման նախապատրաստման համար Ուկրաինայի զինված ուժերին լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ, այդ թվում՝ արևմտյան դաշնակիցների խոստացած ռազմական օգնությունը ստանալու համար։

«Մենք կարող ենք հարձակվել նրանով, ինչ արդեն ունենք, սակայն մարդկային զոհերը հիմա շատ կլինեն։ Դա անընդունելի է։ Այդ իսկ պատճառով պետք է էլի սպասել։ Մեզ էլի մի փոքր ժամանակ է պետք»,- Զելենսկուն մեջբերել է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բրիտանացի լրագրող Հյուգո Բոչեգայի հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին կրկին ընդգծել է, որ Ուկրաինան դեմ չէ խաղաղության բանակցություններին, սակայն պատրաստ չէ տարածքային որևէ զիջման։ «Ինչու՞ աշխարհի ինչ-որ երկիր պետք է Պուտինին տա իր տարածքը»,- ասել է նա։

Զելենսկին նաև նշել է, որ Ռուսաստանի վրա Ուկրաինայի դաշնակիցների պատժամիջոցային ճնշումն արդյունքներ է տալիս։ Մասնավորապես, նրա խոսքով, ռուսական զորքերը բախվել են սպառազինության պակասի և նվազեցրել գնդակոծությունների ինտենսիվությունը։

Ուկրաինայի նախագահը վստահություն է հայտնել, որ իր երկիրը կշարունակի օգնություն ստանալ դաշնակիցներից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, եթե նույնիսկ գործող նախագահ Ջո Բայդենն առաջիկա նախագահական ընտրություններում պարտվի Դոնալդ Թրամփին։ Բացի այդ, Զելենսկին չի բացառել, որ մինչ 2024 թվականին կայանալիք ընտրությունները Ուկրաինան արդեն հաղթանակած լինի։

Լուսանկարը՝ YAN DOBRONOSOV/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter