HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է. Նալբանդյանն ընդունել է «Սոկա Գակայ» շարժման ներկայացուցիչներին

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ճապոնական «Սոկա Գակայ» շարժման փոխնախագահ Կենյի Յոշիգոյին և ներկայացուցիչ Էյչի Օուչիին, որոնք Հայաստան են ժամանել շարժման երկարամյա նախագահ Դայսակու Իկեդայի լուսանկարների ցուցահանդեսի բացման կապակցությամբ: 

Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը շեշտեց, որ ճապոնական ժողովրդի ձեռքբերումները և նրա ներդրումը մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ անգնահատելի են, և որ հայ ժողովուրդը երախտապարտ է Ճապոնիային՝ Հայաստանի զարգացման տարբեր ոլորտներում ցուցաբերած աջակցության համար:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ հայկական պատվիրակությունը ամենաջերմ հիշողություններն ունի Ճապոնիա ՀՀ նախագահի պաշտոնական այցելության շրջանակներում «Սոկա» համալսարանի ուսանողների, դասախոսների հետ հանդիպումից, եւ ՀՀ Նախագահին համալսարանի պատվավոր դոկտորի աստիճանի շնորհման հանդիսավոր արարողությունից:

«Սոկա Գակայ»-ի փոխնախագահ Կենյի Յոշիգոյը հիշատակեց, որ իրենց համար մեծ իրադարձություն էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը և ելույթը Սոկայի համալսարանում,  և պատիվ՝  շնորհել նրան համալսարանի պատվավոր դոկտորի աստիճանը:  «Սոկա Գակայ»-ի փոխնախագահը հավելեց, որ շարժման հիմնական նպատակներն են հանդիսանում կրթության որպես բարձրագույն արժեքի, գիտական առաջընթացի, մշակութային փոխանակման և կայուն զարգացման խրախուսումը ամբողջ աշխարհում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հայ-ճապոնական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter