HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ադրբեջանը սրում է իրավիճակը հետագա բանակցություններում բարենպաստ դիրքում գտնվելու համար»․ Արմեն Խաչատրյան

Ադրբեջանն, այժմ սրելով իրավիճակը, փորձում է ուժի գերակայության դիրքերից կառուցել հետագա բանակցությունները՝ ավելի արդյունավետ և բարենպաստ դիրքերում գտնվելու համար։ «Հետքի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 11-ի առավոտյան ադրբեջանական զինուժը հրետանային և ականանետային միջոցներից կրակ բացեց Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հայտնեց 4 վիրավորի մասին։ Այսօր առավոտյան ՊՆ-ն կրկին հաղորդեց հրադադարի խախտման մասին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը կիրառել է ԱԹՍ, որի հետևանքով վիրավորվել է ևս 2 զինծառայող։

«Ամեն բանակցություններից առաջ սադրանքներ են իրականացնում, որպեսզի, իրենց պատկերացմամբ, կարողանան ավելի բարենպաստ դիրքեր ունենալ, ինչն, իհարկե, անընդունելի է, հատկապես՝ բանակցություններից առաջ»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանն իր նպատակին չի կարողացել հասնել։

Հարցին, թե որքան է հավանական Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելը, Արմեն Խաչատրյանը նշեց․

«Լայնածավալ պատերազմի հավանականություն միշտ էլ կա։ Մեր պաշտպանական գերատեսչությունը բավական գերծանրաբեռնված ռեժիմով իրականացնում է իր առջև դրված խնդիրները, նաև բանակում մեծածավալ բարեփոխումներ են իրականացվում»։

Արմեն Խաչատրյանի խոսքով՝ այս պահին Գեղարքունիքում հարաբերական խաղաղ վիճակ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter