HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու աշխատակիցների վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Կ. Խ.-ն և Վ. Ս.-ն, զբաղեցնելով համապատասխանաբար Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի պետի և նույն բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնները, նախնական համաձայնությամբ կատարել են իրենց վստահված խոշոր չափերով գումարի հափշտակություն: 

Մասնավորապես՝ պարզվել է, որ Վ. Ս.-ն, Կ. Խ.-ի հետ նախնական համաձայնությամբ, 2022 թվականի հունվար-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի տարածքում բացօթյա առևտրի գործունեություն իրականացնող երեք տասնյակից ավելի ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ինչպես նաև՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված տնտեսվարողներից առձեռն գանձել են ընդհանուր 5.570.000 ՀՀ դրամ, որից 2.790.000-ը վճարել է Երևան համայնքի գանձապետական հաշվին՝ որպես տեղական տուրք, իսկ մնացած՝ 2.780.000 ՀՀ դրամը հափշտակել ու բաշխել են միմյանց միջև: 

«Վերը նշված հանցավոր արարքների համար Կ. Խ.-ին և Վ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով: 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter