HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարը հանդիպել է Երևանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններին

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված Եվրոպական Միության անդամ երկրների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ներկա ընթացքն և նախատեսվող բարձր մակարդակի շփումներն ու ձեռնարկվելիք քայլերը:   

Հայաստանի արտգործնախարարն եվրոպացի դեսպաններին է ներկայացրել անցյալ շաբաթ Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կազմակերպած սադրիչ դիվերսիոն գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter