HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ Բեգլարյանին նախարարի պաշտոն տվեցին

ՀՀԿ-ն առողջապահության նախարարի պաշտոնում առաջադրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանին, տրանսպորտի նախարար կլինի Գագիկ Բեգլարյանը, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը կստանձնի նույն նախարարության փոխնախարար Արտեմ Ասատրյանը: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ-ն իր այսօրվա գործադիր մարմնի, այնուհետ խորհրդի նիստերում հստակեցրել է նոր կառավարության կազմը եւ որոշել, որ գործող բոլոր նախարարները շարունակելու են պաշտոնավարել: Առայժմ պարզ չէ միայն, թե ով է լինելու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը: Շարմազանովը նշեց, որ նոր նախարարի անունը պարզ կլինի առաջիկայում, իսկ քաղաքաշինության նախարարի պորտֆելը տրվել է ՕԵԿ-ին եւ այդ կուսակցությունն էլ կառաջադրի իր նախարարին: 

Քիչ առաջ ՕԵԿ-ը որոշել է, որ քաղաքաշինության նախարարի պաշտոնը կզբաղեցնի ԱԺ պատգամավոր Սամվել Թադեւոսյանը: 

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը գնալու է գործադիր մարմին եւ զբաղեցնելու է բնապահպանության նախարարի պաշտոնը: Գործադիր գնալու մասին լուրը անձամբ հաստատել էր նաեւ Սամվել Նիկոյանը, սակայն հարազատ կուսակցությունն այսօր որոշեց, որ նա բավարարվելու է շարքային պատգամավորի աթոռով:

Նշենք, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ժամը 20.00-ին տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որին հաջորդեց խորհրդի նիստը: ՀՀԿ առաջնորդից բացի նիստին ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլք:

Մեկնաբանություններ (5)

HAY
Shat lava vor Gagik Beglaryan@ nshanakvec naxarar!! Bayc vor HHK-i vorosh naxararner@ mnacin da shat tarorinak er ev kaskacanqi texiqa talis
A. GASPARYAN
MAQUR APRAC MARDIQ TEX CHUNEN ES KARAVARUTYUNUM U ES ERKRUM...AMOT E...BEGLARYAN@ NAXARAR EEEEEEEEEEEEE.....NIKOYAN@ VOCH.AY QEZ BAN...
SAMVEL
Beglaryan@ chgitem glux khani es gorcic te che . bajc vor transporti dispecherneri het mi xoskic irar khaskanan ed hastat
Սամ
Բեգլարյանը շաաաատ լավ էլ նախարար կլինի, համոզված եմ որ շատ կարճ ժամանակում աշխատանքի արդյունքները կերևան!!!
Hrant
De mer erkrum mard cecor piti lines, vor pashtoni hasnes

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter