
Ռուսական զինուժը անօդաչուներով հարձակվել է Խմելնիցկի մարզի, Նիկոլաևի ու Կիևի վրա. 21 անօդաչուից 17-ը խոցվել է
Մայիսի 13-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռակոծել են Նիկոլաև քաղաքը։ Ինչպես հայտնել է Նիկոլաևի մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը, վնասվել է հինգհարկանի բնակելի շենքերից մեկը և ամբողջությամբ ավերվել ձեռնարկություններից մեկի երկհարկանի շենքը։
Երկու շենքերում էլ հրդեհ է առաջացել, որոնք հաջողվել է մարել։ Դրա հետևանքով երեք մարդ տուժել է։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ քաղաքը ենթարկվել է Shaheed-ների հարձակման։
Անօդաչուների հարձակման մասին հայտնել է նաև Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։ Նա հայտարարել է, որ ուկրաինական մայրաքաղաքի վրա հարձակում գործած բոլոր կամիկաձե դրոնները խոցվել են։
Խմելնիցկի մարզում, անօդաչուների հարձակման հետևանքով, արդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է առաջացել։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նաև հայտնել են, որ գիշերվա ընթացքում ռուսական զորքերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 21 դրոն, որից 17-ը խոցվել է։
Լուսանկարը՝ REUTERS / Gleb Garanich
Մեկնաբանել