
Ուկրաինական բանակը առաջխաղացում ունի Բախմուտում. ռուսները լքել են իրենց դիրքերը
Ուկրաինայի զինված ուժերը Բախմուտի հարավում վերադարձրել են առնվազն 1 կիլոմետր տարածք, իսկ ռուսական զորքերը նահանջել են։ Այդ մասին մայիսի 13-ին իր ամենօրյա տեղեկագրում հայտնել է բրիտանական հետախուզությունը։
«Վերջին չորս օրերի ընթացքում Ռուսաստանի 72-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժումները, հավանաբար, անկազմակերպ կարգով Բախմուտի հարավային ճակատում հետ են նահանջել իրենց դիրքերից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 13 May 2023.
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) May 13, 2023
Find out more about Defence Intelligence's use of language: https://t.co/465CRs1H8l
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/eWEyVpJr1p
Նշվում է, որ այդ տարածքն ունի որոշակի մարտավարական նշանակություն, քանի որ դա Դոնեցկ-Դոնբաս ջրանցքի արևմտյան կողմի ռուսական պլացդարմն էր, որը որոշում էր հատվածի մի քանի մասերում ռազմաճակատի գիծը։
72-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը ներառված է Ռուսաստանի 3-րդ բանակային կորպուսի կազմում։ Այն ստեղծվել է 2022 թվականի աշնանը և տարբեր հրապարակումներում նշվում որպես բարոյական ցածր ոգով ու սահմանափակ մարտունակությամբ։
«Դրա տեղակայումը նման բարդ ր օպերատիվ կարևոր հատվածում ընդգծում է Ռուսաստանում հուսալի մարտական ստորաբաժանումների սուր պակասը»,- նշված է տեղեկագրում։
Նախօրեին Ուկրաինայի զինված ուժերի զորքերի արևելյան խմբավորման խոսնակ, գնդապետ Սերգեյ Չերևատին հայտարարել էր, որ Բախմուտի ուղղությամբ ռուսական ուժերի ներուժը սպառվել է։
Հիշեցնենք, ավելի վաղ, բրիտանական հետախուզությունը հայտնել էր, որ Ռուսաստանը «Калибр» տեսակի թևավոր հրթիռները դիտարկում է որպես հիմնական ներուժ՝ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման տապալման համար, սակայն դրանց պաշարները, հավանաբար, սահմանափակ են։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել