![](/static/articles/15/60/24/l-uFE5KvmCTs.jpg)
ԶՈւ ԳՇ պետը խրախուսել է վարժական հավաքների մասնակիցներին
Մայիսի 13-ին ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին` մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:
Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած մասնակիցները խրախուսվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել