HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Խարկովի մարզի օկուպացիոն իշխանությունները բնակչությանը կոչ են անում լքել մարզի տարածքը

Ուկրաինայի Խարկովի մարզի՝ Ռուսաստանի կողմից գրավված տարածքներում տեղի օկուպացիոն վարչակազմը բնակիչներին կոչ է արել լքել տարածքը։ Հայտարարությունը հրապարակվել է օկուպացիոն իշխանությունների տելեգրամյան ալիքում։

«Ուկրաինայի զինված ուժերի կողմից հաճախակի դարձած հրետակոծությունների և խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու նպատակով՝ Խարկովի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմը խորհուրդ է տալիս ժամանակավորապես լքել մեր մարզի տարածքը մինչև կյանքի համար բարենպաստ պայմանների հաստատումը»,- ասված է հրապարակման մեջ։

Օկուպացիոն ուժերը նաև խոստացել են, որ բոլոր նրանք, որոնք կորոշեն հեռանալ Ռուսաստան, իշխանությունները կօգնեն նոր վայրում հաստատման մեջ։

Խարկովի օկուպացիոն վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևը հայտարարել է, որ 2023 թվականի մարտ ամսվա դրությամբ՝ ՌԴ-ն վերահսկում էր Խարկովի մարզի 29 բնակավայր, որտեղ գումարային բնակվում էր մինչև 3000 մարդ։ Միևնույն ժամանակ 2022 թվականի դեկտեմբերին ուկրաինական ոստիկանությունը հայտարարել էր, որ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվում է 28 բնակավայր, որտեղ բնակվում է 200-300 մարդ։

Ավելի վաղ, Զապորոժյեի մարզում Ռուսաստանի կողմից նշանակված օկուպացիոն ուժերը հայտարարել էին 18 բնակավայրերից մարդկանց տարհանման մասին։ Օկուպացիոն ուժերի ղեկավարը պնդում էր, որ վերջին օրերին ակտիվացել են ռազմաճակատի մոտ գտնվող բնակավայրերի ռմբակոծությունները։ Ըստ այդ հայտարարության՝ Զապորոժյեի օկուպացիոն ուժերը պլանավորում են տեղահանել 70 000 մարդու։

Լուսանկարը՝ The New York Times-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter