HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանի գլխավոր մրցակիցը Ռուսաստանին կոչ է արել չմիջամտել Թուրքիայում նախագահական ընտրություններին

Ռուսաստանի իշխանությունները հերքում են, որ միջամտում են Թուրքիայում նախագահական ընտրություններին, ինչպես այդ մասին հայտարարել է ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը՝ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը «չի միջամտում մյուս երկրների ներքին գործերին ու ընտրական գործընթացներին» և կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունները։ «Երկիրը, որը բարձր է գնահատում երկկողմ հարաբերությունները, առավել ևս ոչինչ չի անի իր գործընկերոջ նկատմամբ»,- ասել է նա։

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը «վճռականորեն հերքում է» նման պնդումները։ «Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ որևէ միջամտության մասին խոսք չի կարող գնալ։ Եվ, եթե ինչ-որ մեկը պարոն Քըլըչդարօղլուին նման տեղեկատվություն է տրամադրել, ապա նա ստախոս է»,- ասել է Պեսկովը։

Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 11-ի երեկոյան դիմել էր Ռուսաստանին՝ թուրքերեն և ռուսերեն երկու գրառում հրապարակելով։ «Սիրելի ռուսաստանցի ընկերներ, դուք կանգնած եք մոնտաժների, դավադրությունների, Deep fake բովանդակության և ձայնագրությունների հետևում, որոնք երեկ բացահայտվել են մեր երկրում։ Եթե դուք մայիսի 15-ից հետո մեր բարեկամության շարունակություն եք ցանկանում, ձեր ձեռքերը հեռու պահեք թուրքական պետությունից։ Մենք նախկինի պես հանդես ենք գալիս համագործակցության և բարեկամության օգտին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի թեկնածուն։ 

Քեմալ Քըլըչդարօղլուն այդպիսի հայտարարություններով հանդես է եկել այն բանից հետո, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աջակիցներին ցույց է տվել տեսանյութ, երբ քրդական գրոհայինների առաջնորդը կոչ է անում քվեարկել Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին։

Թուրքիայում նախագահական ընտրությունները կկայանան վաղը՝ մայիսի 14-ին։ Այդ օրը երկրում կկայանան նաև խորհրդարանական ընտրությունները։

Լուսանկարը՝ Kerem Alp Eren Kaya/Anadolu Agency

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter