
Ղրիմում կործանվել է ռուսական Ми-28 ռազմական ուղղաթիռը
Ղրիմում ուսումնամարզական թռիչքի ժամանակ ռուսական հարվածային Ми-28 ուղղաթիռ է կործանվել։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Երկու օդաչուներն էլ զոհվել են։
Ուղղաթիռն ընկել է մայիսի 12-ին՝ Երևանի ժամանակով 16:42-ին։ Mash-ի և 112-ի տվյալներով՝ դա տեղի է ունեցել Ղրիմի Սվետլոյե գյուղի տարածքում։
ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ թռիչքն իրականացվում էր առանց զինամթերքի։ Հողի վրա փլուզումներ չկան։
Ռուսական պաշտպանական գերատեսչությունը հավելել է, որ ուղղաթիռի կործանման նախնական պատճառը տեխնիկայի խափանումն է։
Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Пивоваров
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել