HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԻՄ-ն աջակցելու է Սերժ Սարգսյանին

Ս.թ. հունիսի 15-ին տեղի ունեցավ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ներկայացուցիչների խորհրդի հանդիսավոր  նիստը, որը նվիրված էր ՍԻՄ-ի հիմնադրման 24 ամյակին: Նիստին մասնակցում էին ՍԻՄ մարզային, համայնքային կառույցների ղեկավարները եւ ՍԻՄ նախագահությունը: Զեկույցով հանդես եկավ ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նիստը հավանություն տվեց անցած հաշվետու ժամանակահատվածում կուսակցության կատարած աշխատանքներին եւ որոշեց.

ա. Հաստատել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի նոր ստեղծված շրջանային բաժանմունքի լիազորությունները:

բ. Շարունակել տոտալիտար աղանդների դեմ պայքարը:

գ. Մարզերում շարունակել «Իրավունք» թերթի տարածման աշխատանքները եւ ընդլայնել թերթի նոր թղթակցական կետերի ստեղծման միջոցառումները:

դ. ԱՄՆ-ի դեսպանատան վերջին գործողությունների նկատմամբ հանդես գալ դատապարտող հայտարարությամբ` վերջինիս կողմից Վարդան Օսկանյանին իր հովանու ներքո առնելու, Հայաստանի ներքին գործերին կոպտորեն միջամտելու եւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործընթացը վիժեցման վտանգի առջեւ կանգնեցնելուն միտված  հայտարարությամբ հանդես գալու կապակցությամբ:

ե. Որպես կուսակցության գործունեության ուղեցույց ընդունել առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցելու դիրքորոշումը:

զ. Հանձնարարել ՍԻՄ տարածքային կառույցների ղեկավարներին` որոշել առաջիկա ՏԻՄ ընտրություններին իրենց տարածքների մասնակցության ձեւաչափը եւ ներկայացնել ՍԻՄ փոխնախագահ, ընտրական շտաբի ղեկավար Արտակ Գրիգորյանին:

ՍԻՄ ներկայացուցիչների խոհուրդ

 

Մեկնաբանություններ (1)

RAFO
ETE HASHVI ARNENK VOR HNARAVOR E TESAKANOREN VOR 3 MARD KAROX E LINEL SIM ANDAM APA NMAN KUSAKCUTUN DER GOUTUN UNI

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter