
Պայթյուն Մելիտոպոլում. քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքում, որը գտնվում է ռուսական բռնազավթման տակ, պայթյուն է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Ռուսական պետական գործակալության թղթակիցների խոսքով՝ քաղաքի հյուսիսային Միկրոշրջան թաղամասում մոտ 21:50-ին անջատվել է էլեկտրականությունը։ Ավելի ուշ, լսվել է պայթյունի ձայն։
Տեղեկատվությունը հաստատել է նաև Մելիտոպոլի օրինական քաղաքապետ Իվան Ֆեդորովը։
Քաղաքի մի հատվածում, էլեկտրականության անջատումից զատ, ընդհատվել է նաև ջրամատակարարումը։ Նրա խոսքով՝ էլեկտրականությունը, ջուրը և բջջային հեռախոսակապը ընդհատվել է ոչ միայն քաղաքի արևելյան և հյուսիսային շրջաններում, այլև մերձակա գյուղերում։
Ուկրաինական կողմի պնդմամբ՝ պայթյունները կազմակերպել է ռուսական կողմը՝ բնակչությանը տարհանելու առիթ ունենալու համար։
Լուսանկարը՝ РИА Новости Крым/Дмитрий Макеев
Մեկնաբանել